Բայդենի՝ Ադրբեջանին ուղղված նախազգուշական նամակին ի պատասխան հնչել է այդ երկրի խորահրդարանի փոխխոսնակ Ասկերով Զիյաֆեթի հայտարարությունը, ըստ որի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի. Սահմանադրությունն է, որ խանգարում է պայմանագրի ստորագրմանը: «Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ: Այս համաձայնագրի թիկունքում պետք է կանգնի հայ ժողովրդի քաղաքական կարծիքը»,-մասնավորապես՝ հայտարարել է ազերի պաշտոնյան:
Ակնհայտ է, որ Բաքվի այսօրինակ արձագանքը պատասխաննն է Բայդենի նամակին, ավելին՝ այն, որ այդ արձագանքը հնչեցնում է նման մակարդակի պաշտոնյա, ցույց է տալիս, որ Բաքուն լուրջ չի վերաբերվում Բայդենի վարչախմբի ցանկություններին:
Լուրջ չեն վերաբերվում, քանի որ Արևմուտքն այդպես էլ հայտարարություններից գործողություների չի անցնում, իսկ Բաքուն սպասում է վարչախմբի փոփոխությանը՝ հասկանալու իր հետագա քայլերի տրամաբանությունը: Նման կերպ Ադրբեջանը հստակ ժեստ է կատարում նաև Մոսկվաի ուղղությամբ՝ հասկացնելով, որ ցանկանում է մաս կազմել ձևավորվելիք նոր բևեռին՝ դրա դիմաց, բնականաբար, ակնկալելով բոնուսներ «Արևմտյան Ադրբեջանի» տեսքով: Բաքուն իրեն նման կերպ է դրսևորում, քանի որ նույն Արևմուտքում լավ բարեկամներ ունի՝ սնվող նավթադոլարներով. նրանք թույլ չեն տա, որ բանը բանից անցնի:
Այլ կերպ սած՝ Բաքուն դիվանագիտությամբ է զբաղվում, իսկ Նիկոլը՝ հայրենավաճառությամբ՝ իշխանության դիմաց: