Պնդելով, որ 1976-ի ԳՇ քարտեզը ոչ միայն որպես քարտեզային փաստաթուղթ, այլև որպես հիմք լրիվ ամփոփ է, իրավական շղթան կառուցված է՝ Նիկոլի տեղակալ Գրիգորյան Մհերը հայարարել է, որ կան ռիսկեր, որ գործընթացը կխզվի կամ չի ավարտվի:
Սա էական խոստովանություն է, քանի որ ի ցույց է դնում սահմանազատման ու սահմանագծման պրոցեսի ողջ խեղկատակային բնույթը: Կստացվի հետևյալը՝ այն հատվածներում, որտեղ Հայաստանն Ադրբեջանին զիջելու բան ունի, առաջընթաց կլինի, սահմանազատում կարվի, «կպեչատվի», իսկ հենց որ պրոցեսը հասնի այն կետին, երբ Ադրբեջանն է պարտավոր լինելու հետ քաշվել իր զավթած տարածքներից, պրոցեսը կվիժեցվի: Այսինքն՝ Բաքուն կստանա ամեն ինչ, ներառյալ անկլավները, իսկ սեփական հողերը զենքի ուժով ազատագրելուց հրաժարվող Նիկոլը՝ երեք մատի կոմբինացիա ընդամենը: Ահա սա է Գրիգորյան Մհերի ասածը:
Ստացվում է, որ ներքին լսարանին «կտավատի» ենթարկելով՝ Նիկոլը խաղաղ ճանապարհով, սուս-փուս ընդլայնում է Ադրբեջանի պետական սահմանները՝ ի հաշիվ Հայաստանի, և ոչ ոք փաստացի ոչինչ անել չի կարողանում: Իսկ չի կարողանում, քանի որ ժողովուրդը շարունակում է մնալ լեթարինգիական քնի ճիրաններում՝ կերակրվելով խաղաղության մասին հիմար լոլոներով: