Չնայած պատերազմի մարտահրավերներին՝ Ուկրաինայի հետ Թուրքիայի բազմակողմ համագործակցությունն ամրապնդվում է. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ներառյալ Ղրիմը», - ընդգծել է թուրք դիվանագետը:

Նա նաև հավելել է, որ պատերազմը պետք է ավարտվի բանակցությունների և միջազգային իրավունքի հիման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել