Նիկոլի՝ Շիրակ կատարած այցը, որ առավելապես պետք է գնահատել որպես փիառային բնույթ կրող, կոչված էր՝ թերևս մարդկանց հոգիներում թարմացնելու 2018-ին Նիկոլին վերագրվող կերպարը. Գետքում հեղափոխական Նիկոլի դիմանկարի «ընծայաբերումը» հետհեղափոխական Նիկոլին կոչված էր՝ ոչ միայն շիրակցիների, այլև բոլոր հայաստանցիների սրտերում արթնացնելու Նիկոլի հանդեպ երբեմնի ջերմությունը, որ հետո պետք է դառնար մահաբեր ՝ պատճառ դառնալով հայ ժողովրդի պատմական անկման:
Բայց մի՞թե Նիկոլն իսկապես մտածում է, որ բեմադրված շոուներով կամ ինչ-որ անկապ դիմանկարներով կարող է կրկին խաբել ժողովրդին ու հերթական կամ արտահերթ ընտրություններում վերարտադրվել:
Ողջ խնդիրն այն է, որ Հայաստանում ու մեր կարգի մյուս բոլոր երկրներում ժողովրդի ձայնն իշխանությունների ձևավորման հարցում խիստ երկրորդական է. էականը աշխարհաքաղաքական կենտրոնների ծրագրերն են ու տվյալ երկրի ապագայի վերաբերյալ ունեցած տեսլականը: Օրինակ՝ կա՞ր տեսլական՝ Արցախը ոչնչացնելու, օտարները գտան ձևը՝ օրինական իշխանություններին հեռացնելու ու նիկոլներին իշխանության բերելու: Հիմա եթե կգտնեն, որ այս անկումային ընթացքը Հայաստաում պետք է շարունակվի ասենք մինչև 2030-ը, Հակոբյան Աննան էլի կշարունակի անիծել երկրի հերը: Բայց կարող է հարց ծագել՝այդ դեպքում ո՞րն է Նիկոլի մասնակցությամբ այս տխմար շոուների իմաստը: Իմաստը մեկն է՝ պետք է ցույց տալ, որ նկարվելիք տոկոսները ոչ թե արվեստի գործեր են, այլ՝ իրականության արտացոլանք: Հետևաբար՝ պետք է տեսախցիկների առաջ Նիկոլին զոհ գնացած ազգաբնակչության ոչ ադեկվատ հատվածը սեփական առաջնորդի հանդեպ ի ցույց դնի իր «սերը»՝ հաղորդելու լեգիտիմություն քաղաքական պրոցեսներին: Կարճ ասած՝ գործ ունենք «ցիրկի» հետ, որի գլխավոր խեղկատակի դերում հանդես է գալիս Նիկոլը, որ չի պատրաստվում հանձնվել: