168.am-ը գրում է․
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում աշխատանքային ճաշ է ունեցել Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախագահ Բրունո Կահլի հետ։
ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ աշխատանքային ճաշի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես արտատարածաշրջանային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության իրավիճակի շուրջ:
Արմեն Գրիգորյանը և Բրունո Կահլը նաև մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2024/10/17/2112000.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել