Սյամոն առաջարկել է Իլհամին ճանապարհ՝ 1988-ից ի վեր 812000 հայերին կոտորելու, էթնիկ զտման ենթարկելու, աքսորելու համար նախատեսված պատժից խուսափելու, արած-չարածը մարսելու: «Հիմա ասում եմ՝ ընկերնե՛ր, էկեք միանանք, մեր հարցերը մենք կարգավորենք, լուծենք մեր հարցերը, որ մեզ չօգտագործեն իրար դեմ»,-մասնավորապես՝ ասել է Սյամոն ու միաժամանակ հայտաարել, որ ինքնավարության տարբերակը չի համարում կենսունակ, բայց ահա լոգիստիկ ուղիների ծրագիրը համարում է:
Սյամոն փաստացի առաջարկում է մոռանալ թուրքերի կողմից գործվածն ու սեփական արժանապատվության, հայրենիքի հաշվին Իլհամի հետ քիրվայանալ: Այսինքն՝ եթե ՔՊ-ն պրոպագանդում է Հայոց ցեղասպանոթյան ուրացում, ապա Սյամոն էլ քարոզում է Արցախում ու Ադրբեջանում տեղի ունեցած էթնիկզ զտման ուրացում, ինչը փայլուն ապացույց է այն բանի, որ գործ ունենք Ադրբեջանի գործակալի հետ ի դեմս Սյամոյի:
Հետաքրքիր է, որ Սյամոն այլևս առաջ չի տանում Արցախի ինքնավարության գաղափարը, որով նախկինում ոմանց այստեղ կտավատ էր անում, այլ միայն զբաղված է «Զանգեզուրի միջանցքի» պրոպոգանդայով. «լոգիստիկ ուղիներ» ասվածը Սյամոյի պարագաում Մեղրիի միջանցքն է: Կարճ ասած՝ Սյամոն ասում է՝ թուրքի հացը կերեք ու ձեր ինքնությունից, արժանապատվությունից, իրավուքներից ու ապագայից հրաժարվեք: Հրաժարվենք, որ ինքը հարստանա ու ադրբեջանցի կուրատորներին գոհացնի:
Սյամոն, իհարկե, բացառիկ սրիկա է, բայց մյուս կողմից պետք է ուրախությամբ արձանագրել, որ նա ինքն է օգնում հանրությանն իր նմանօրինակ հայտարարություններով հասկանալ, թե ով է ինքը, ինչ կարգի հրեշ է՝ բուծված Հակոբյա Աննայի ծոցում: