Հանդիպումը կայացել է երեկ՝ հոկտեմբերի 15-ին։
«Պարոն Նեթանյահուն չպետք է մոռանա, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ, և, հետևաբար, այն չպետք է զերծ մնա ՄԱԿ-ի որոշումների կատարումից», - մեջբերում է հրատարակությունը Մակրոնի խոսքերը։
Ֆրանսիայի նախագահը վկայակոչել է 1947 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևը՝ ի պաշտպանություն Պաղեստինի բաժանման անկախ արաբական և հրեական պետությունների։
Նեթանյահուն հակադարձել է Մակրոնի մեկնաբանություններին՝ ասելով, որ երկրի հիմնադրումը տեղի է ունեցել 1948 թվականի Անկախության պատերազմով, այլ ոչ թե ՄԱԿ-ի որոշմամբ:
«Հիշեցում Ֆրանսիայի նախագահին. ոչ թե ՄԱԿ-ի բանաձևը ստեղծեց Իսրայել պետությունը, այլ հաղթանակը, որը ձեռք բերվեց Անկախության պատերազմում հերոս մարտիկների արյունով, որոնցից շատերը Հոլոքոստը վերապրածներ էին, այդ թվում՝ Ֆրանսիայում Վիշիի ռեժիմից»,- ասվում է Նեթանյահուի հայտարարության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել