Անթալիայի օդանավակայանում հավաքարարը հաշմանդամների համար նախատեսված զուգարանում նորածին երեխայի է հայտնաբերել: Հաղորդում ստանալուն պես ոստիկանությունը հետաքննություն է անցկացրել և պարզել, որ երեխային լքել է ՌԴ քաղաքացի Ե.Բ.-ն։ Այս մասին հայտնում է hurriyet.com-ը:

Պարզվել է, որ երեխային լքելուց հետո կինն ընկերոջ հետ արագ մոտեցել է անձնագրային բաժին և կատարել երկրից ելքի ընթացակարգերը։ Ե.Բ.-ի հետ գտնվող ՌԴ մյուս քաղաքացին, որը պատրաստվում էր մեկնել Մոսկվա, նույնպես բերման է ենթարկվել։

Նորածինը տեղափոխվել է հիվանդանոց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել