15 զինծառայողների գործով քրեական վարույթով մեղադրյալների վերաբերյալ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվել:

Այս մասին հայտնում է Ազատ գյուղում տեղակայված զորամասի հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը:

«Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով ս․թ․ օգոստոսի 23-ին կայացած դատական նիստում ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նույն քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվել և նրանց նկատմամբ ընտրվել էր 3 ամիս ժամկետով տնային կալանք և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ս․թ․ հոկտեմբերի 7-ի և 11-ի որոշումներով Տուժողների լիազոր ներկայացուցչի և հանրային մեղադրողի կողմից բերված հատուկ վերանայման բողոքներն ամբողջությամբ բավարարվել են, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումները բեկանվել են, և քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ կրկին անգամ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը․․․»,- հայտնել է նա:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել