Armlur.am-ը գրում է.

Շատ կարևոր է ընդդիմության դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում, բայց այն ընդդիմությունը, որի մասին խոսում ենք չունի այդ դերակտարությունն իրականացնելու որևէ հենք: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Այդ որ ասում են՝ հողեր են հանձնվում և այլն, ամբողջ ժողովուրդը գիտի, որ դրանք սին խոսքեր են, որևէ տեղ հող չի հանձնվել, ռազմական գործողությունների արդյունքում այսօր մենք ունենք սուվերեն տարածքից հատվածներ, որոնք օկուպացրել են ադրբեջանական զինված ուժերը»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ դեռ շարունակում են մնալ մինչև հիմա էլ, նա արձագանքեց. «Այո, և դեռ մի տաս տարի էլ կմնան, 20 տարի էլ կարող է մնան և 20 տարում կարող է 7 իշխանություն փոխվի, 7 հատ Բագրատ գա իշխանության և դա դեռ մնա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել