Transfermarkt ինտերնետային պորտալը հրապարակել է իսպանական Լա Լիգայում հետխորհրդային երկրները ներկայացնող խաղացողների թարմացված տրանսֆերային արժեքը։

1. «Վալենսիա»՝ Գեորգի Մամարդաշվիլի (Վրաստան, 45 մլն եվրո),

2. «Ժիրոնա»՝ Վիկտոր Ցիգանկով (Ուկրաինա, 30 մլն եվրո),

3. «Ռեալ Մադրիդ»՝ Անդրեյ Լունին (Ուկրաինա, 25 միլիոն եվրո),

4. «Ռեալ Սոսյեդադ»՝ Արսեն Զախարյան (Ռուսաստան, 18 միլիոն եվրո),

5. «Վալյադոլիդ»՝ Կարլ Հայն (Էստոնիա, + 1 մլն եվրո, մինչև 3 մլն եվրո):

Հիշեցնենք, որ 21-ամյա Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը Մոսկվայի «Դինամոյից» 13 միլիոն եվրոյի դիմաց։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Ռեալ Սոսյեդադի» 40 հանդիպման։

Ընդհանուր առմամբ հայազգի ֆուտբոլիստը խփել է մեկ գոլ ու կատարել երկու գոլային փոխանցում՝ խաղադաշտում անցկացնելով ավելի քան 1,800 րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել