Գերմանիան հաստատել է փաստաթուղթը, որը կարող է նշանակել նախնական հավանություն Թուրքիային 40 Eurofighter կործանիչներ վաճառելուն, գրել է Milliyet թուրքական ԶԼՄ-ն։
Թուրքական գործակալության տեղեկացմամբ՝ դրանից հետո կոնսորցիումի երկրների պատվիրակությունն այս շաբաթ սկսել է տեխնիկական բանակցություններն Անկարայի հետ։
Այդ հանդիպումներում քննարկվել են գործընթացի փուլերը, օդաչուների ուսուցանումը, տեխնիկական սպասարկման ծրագրերի իրականացման միջոցները եւ բազմաթիվ տեխնիկական հարցեր։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտնել էր, որ Գերմանիան խոչընդոտում է կործանիչների վաճառքին։
«Թուրքիան շարունակում է 40 Eurofighter կործանիչներ գնելու ջանքերը Անգլիայի եւ Իսպանիայի հետ բանակցությունների միջոցով։ Նրանք փորձում են համոզել Գերմանիային»,- ասել է նա։