Ադրբեջանը ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ ՀՀ-ն պահել շրջափակման մեջ:

Այս մասին ՔՊ ժողովրդավարության դպրոցում ելույթի ժամանակ հայտնել է Փաշինյանը՝ մանրամասնելով, թե որն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը և նշանակությունը:

«Մեր իրականության մեջ անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բանակ,  երրորդ հերթին հասկանում են բանակ:

Այս իրավիճակում անվտանգություն գոյություն չունի և չի կարող գոյություն ուենալ: Բանակը, ինչ խոսք, առանցքային դերակատարում ունի անվտանգության ապահովման գործում, բայց բանակի առանցքային դերն առաջինը չի և երկրորդը չի:

Եթե առաջինը կամ երկրորդն է, նորից եմ ասում, ուրեմն անվտանգության համակարգ ընդհանրապես գոյություն չունի:

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն  Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել ՀՀ-ին:

Եվ այդ փաստը պոտենցիալ երկու մտահոգություն կարող է բերել Ադրեջանին:

Առաջինը, եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում ՀՀ-ն ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի:

Բայց կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանը ագրեսիվ մտադրություն ունի ՀՀ-ի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգնել ՀՀ-ի պաշտպանունակությունը  բարձրացնելու համար և Ադրբեջանն  իր ագրեսիվ պլանները մեր նկատմամբ խնդիրներ կարող է ունենալ:

Կարող եմ ասել,  որ ՀՀ-ն որևէ ագրեսիվ նկատառում տարածաշրջանի երկրների նկատմամբ չունի:

Ավելին, սեփական օկուպացված տարածքները վերադարձնելու համար անգամ ռազմական ճանապարհով տենց մտադրություններ չունի» ,-հայտարարել է Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել