Ադրբեջանական հիմնական քարոզչական կանալներից մեկը երեկ բավականին սադրիչ ու վտանգավոր «արտահոսք» էր հրապարակել, որի ողջ իմաստն այն է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, որի նպատակը նոր տարածքներ գրավելն է ու դա հետագայում ադրբեջանական մխրճված հատվածների հետ փոխանակելը:
Գեղարվեստական զեղումներով նյութի` մեզ համար մտահոգիչ հատվածն այն է, որ Ադրբեջանը կա´մ առավել ագրեսիվ թափ է հաղորդում քարոզչական պատերազմին, կա´մ փորձում է Հայաստանի հարձակման իմիտացիա ստեղծել և որևէ ուղղությամբ գործողության գնալ:
Հայաստանի իշխող ուժն իր տեղեկատվական ողջ ռեսուրսն ուղղել է ներքաղաքական դաշտի ապականման, կեղծ լուրերի տարածման և ընդդիմադիր գործիչների վարկաբեկման ուղղությամբ, իսկ արտաքին տեղեկատվական անվտանգության խոցելիության հարցը շարունակում է նրանց համար երրորդական մնալ, ինչի հետևանքով Ադրբեջանն իր ամենակեղտոտ կեղծիքները վերածում է նախ ճշմարտության, ապա որպես մահակ տարբեր դրսևորումներով օգտագործում Հայաստանի դեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02G5n1HkjJBZiHe4Z4NhYV2hxz6LTeoepvtFid33L2pjGcesXLWD53mc65CbYiX2nol
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել