Մամուում, մասնավորապես, տեղեկություններ կան այն մասին, որ Դավոյան Արփոյի պատճառով «հաքել» են Անդոնն ու Սիմոնյան Ալենը. Ալենն Անդոնին խոստացել էր, որ ամեն մինչ կանի, որ Արփոյի թեկնածությունն անցնի, բայց խոստմանը տեր չի եղել:
Ինչի՞ մասին է այս ամենը վկայում: Վկայում է նախ այն մասին, որ որևիցե կամայական պորտֆել ՔՊ-ի ներսում դիտակվում է բացառապես եսասիրական պրիզմայի ներքո, երբ այս կամ այն անձի առաջխաղացման մեջ իշխանության տարբեր ներկաայացուցիչներ սեփական հնարավորությունն են փնտրում՝ հզորացնելու դիրքերը ՔՊ-ում՝ հրաժարվելով առաջին պլան մղել այս կամ այն ֆավորիտի մասնագիտական կարողությունների հարցը: «Наш сукин сын»-ի փիլիսոփայությունն է գործում, ինչը, իհարկե, ոչ մի լավ բան չի խոստանում:
Մյուս կողմից՝ այս ամենը գալիս է՝ վկայելու, որ ՔՊ-ում փոխադարձ ատելություն ու «քցոցի» է տիրում, ինչը թերևս չի կարող անբնական մի բան դիտարկել՝ նկատի ունենալով ՔՊ-ի սյուզերենի ով լինելը. «քցելու» հարցում այս երկրում Նիկոլն իրեն հավասարը չունի, ուստի չի կարող ՔՊ-ում իշխել այլ արժեքային համակարգ,քան այն,ինչ որ կա ներկա իրավիճակում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3247
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել