Փաստ է, որ ոչ ոք չի կարողանում ստուգել իշխանությունների բարձրագոչ հայտարարությունները՝ Հայաստանի բանակի ներկա վիճակի մասին. անդոններն ու հակոբները գովաբանում են, բայց ասենք որևիցե մի լրագրող, ԶԼՄ կամ ասենք ՀԿ չի կարողանում փաստարկներ գտնել, շոշափելի վկայություններ ձեռք բերել հայոց բանակի ներկայիս «հզորության» մասին: Սա՝ մեկ: Երկրորդ՝ Հակոբը, խոսելով Ադրբեջանի՝ ՀՀ վրա չհարձակման մասին, ակնհայտորեն շարժվել է «Լեզվի տակ ոսկոր չկա» հայտնի ասույթի տրամաբանոթյամբ՝ ասենք Իրանի զսպիչ ուժը վերագրելով Նիկոլին: Ո՞ւր էր լինելու Հայաստանը կամ առվազը դրա հարավը, եթե չլիներ նույն Իրանի բազմակի հակազդեցությունը՝ թուրքերին: Ասլանյան Հակոբի պահվածքն այս իմաստով նման է նարցիստ դեռահասի վարքին, ինչն էլ իր հեթին հետևանք է ամեն գնով Նիկոլին «մտնելու» ջանքերի:
Եթե Հայաստանի բանակն այնքան հզոր է, որ պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, է՛լ ինչո՞ւ է Նիկոլը միջազգային ատյաններում կամ Հայաստանում, նստելիս ու կանգնելիս, ծամելիս կամ ասենք արտաթորելիս Իլհամից խաղաղություն մուրում՝ հայտնվելով տխմար խեղկատակի կարգավիճակում… Պարզ է, չէ՞, ինչ է կատարվում
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3250
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել