Իսկական առաջնորդին, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն մտքին, թե թե նախկին նախագահների ստվերն է խանգարում Բագրատ Սրբազանին։
«Մեծ մարդը միշտ էլ ունի մեծ ստվեր, փոքրը՝ փոքր ստվեր։ Կոնկրետ Բագրատ Սրբազանին, կարծում եմ, ոչ մեկի ստվերը չի խանգարի։ Ինձ համար տարօրինակ ու զարմանալի է, թե ինչու են մարդիկ նման որակում տալիս»,- ասաց երկրորդ նախագահը։
Հարցին՝ արդյո՞ք իր կողմից ֆինանսական աջակցություն եղել է Բագրատ Սրբազանի շարժմանը, Ռոբերտ Քոչարյանը հերքեց. «Ոչ, մեր աջակցությունը եղել է «Հայաստան» դաշինքի հայտարարությունը, դրանից այն կողմ չի եղել։ Նա նաև նման աջակցության համար չի դիմել»։