Tert.am-ը գրում է․

ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ժողովրդական աջակցության մակարդակով երրորդ օրն անընդմեջ 3 տոկոսային կետով առաջ է իր մրցակցից՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփից: Այդ մասին հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով սոցհարցումների ագրեգատորի տվյալները:

Չորեքշաբթի օրվա դրությամբ Հարրիսն ունի 49% աջակցություն, Թրամփը՝ 46%։

Մինչ այդ, մի քանի օր շարունակ, դեմոկրատ թեկնածուն իր մրցակցից առաջ էր անցել 2 տոկոսային կետով։

Թերթի փոխանցմամբ, Թրամփն առաջատար է տատանվող յոթ նահանգից երեքում՝ Հյուսիսային Կարոլինայում, Ջորջիայում և Արիզոնայում։

Հարիսն առաջատար է Փենսիլվանիայում, Նևադայում, Միչիգանում և Վիսկոնսինում: Մրցակիցների միջև տարբերությունը նվազագույն է և կազմում է 1-2 տոկոսային կետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել