Հայտարարելով, թե մոր փորից ծնված մեկը դեռ չի եղել, որ իրեն օգտագործած լինի՝ Սյամոն միաժամանակ հերքել է, որ Նիկոլի «թելն է  թելում»՝ հարց բարձրացնելով, թե ինչպես եղավ, որ բոլորի ամար ինքն անկառավարելի է, իսկ Նիկոլի համար՝ կառավարելի:

Ինքն իրեն Հռոմի կայսր կարծող այս լպրծուն արարածի մեծախոսությունն իսկապես նյարդայնացնող է, նողկալի: Հարց է առաջանում՝ ոչ մեկի կողմից չկառավարվող Սյամոյին ինչպե՞ս էր Աննան «տաշում» արցախյան բունկերներում՝ Նիկոլին իբր պատկանող բանը քաշելով գլխին: Ախր բոլորի աչքի առաջ եղած բան է, ինչպե՞ս է Սյամոն հերքում ու փորձում թողնել մաչոյի տպավորություն: Լավ, դա հեչ, բա Իլհա՞մը, ո՞ւմ հրահանգով է Սյամոն առավոտից երեկո «Զանգեզուրի միջանցքի» բասն անում, հեքիաթներ պատմում ու միլիարդներ խոստանում: Հենց այնպես, հանուն գաղափարի՞ է  անում: 

«Գաղափար» ասվածը Սյամոյի համար «օդ» է, իսկ կարևորը նյութն է, որին էլ նա անվերջ ձգտում է ու իր քայքայիչ գործունեությունը դրա հիմքի վրա էկառուցում: Չկառուցեր, միլիոնավոր դոլարների պարտքերն ինչպե՞ս էր փակելու՝ պատերազմում Իլհամի համար կռած իր հաղթանակը մոնետիզացնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել