Արման Թաթոյանն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան: Տեղի է ունեցել հանդիպում թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Արցախի հայերի իրավունքներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին։
Քննարկվել է հետագա համագործակցության հարցեր, հատկապես միջազգային հանրությանը հնարավոր բոլոր տարբերակներով իրազակելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության սպառնալիքների մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Tatoyanfoundation/posts/pfbid02aheLinzQYNSDnUDjotsYaSaZQVPHm9gSPDz9oNtPdfsevkF9KuTQR9vVsCnUdi8il
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել