Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման և խանութի արվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափերը, ինչպես նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել