Hraparak.am-ը գրում է․
Ներկայում ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդը Իրանն է, ասել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։
«Կարծում եմ, ակնհայտորեն, մեկը, որ գալիս է մտքում, Իրանն է», - ասել է Հարիսը CBS-ին տված հարցազրույցում, երբ նրան հարցրել են, թե Միացյալ Նահանգների հակառակորդներից որն է գլխավորը:
Նրա խոսքով՝ «Իրանի ձեռքերին ամերիկացիների արյուն կա»։
«Մենք պետք է երաշխավորենք, որ Իրանը երբեք միջուկային տերություն դառնալու կարողություն ձեռք չբերի, ինչը իմ վարչակազմի առաջնահերթություններից մեկն է»,- հավելել է նա։
Միևնույն ժամանակ, Հարրիսը չի պատասխանել հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նա ապացույցներ ունի, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում։
Հարրիսը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է մրցի Չինաստանի հետ, բայց խուսափի հակամարտությունից. «Նախ, մենք պետք է հաղթենք 21-րդ դարում Չինաստանի հետ մրցակցությունը: Մենք պետք է մրցենք, բայց խուսափենք կոնֆլիկտից»։
Նա «ամերիկյան բիզնեսի շահերի պաշտպանությունը» նշել է որպես Չինաստանի հետ հարաբերությունների առաջնահերթություններից մեկը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/2b1d19e8f92cf57e9444d125f7d9eb0f
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»