Մերձավոր Արևելքում ու մեր տարածաշրջանում ընթացող պրոցեսների ֆոնին Ադրբեջանցի 43 պատգամավորից բաղկացած խումբը նամակ է ստորագրել՝ արտգործնախարար Բայրամով Ջեյհունին կոչ անելով վերանայել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, քանի որ, ըստ նրանց, այդ եչրկիրը բաժանարար գծեր է ստեղծում տարածաշրջանում։ Թիրախում են հայտնվել 1997-ի «Ապագա ռազմական և պաշտպանական կապերի մասին համատեղ հայտարարությունը» և 2013 թվականին Ադրբեջանի և ԱՄՆ պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված «Սարքավորումների և փոխադարձ ծառայությունների գնման մասին» համաձայնագիրը։ Ի դեպ՝ ուշագրավ է, որ այս ֆոնին ստացվել են ՌԴ ԱԳ խոսնակ Մարիա Զախարովայի ջերմ հայտարարությունները՝ Ադրբեջանի հասցեին՝ որոնցում նկատվում է հաթաթա՝ Հայաստային՝ տարածաշրջան ՆԱՏՕ-ին բերելու փորձերի համար: Զախարովան, մասնավորապես, հասկացրել է, որ դա կարող է հանգեցնել մահաբեր պատերազմի, քանի որ Արևուտքը, ըստ նրա, «պղտոր ջրում ձուկ որսալու» մտայնություն ունի:
Գոնե առերևութաբար թվում է, թե Ադրբեջանն իր աշխարհաքաղաքական ընտրությունը կատարել է. հեռանում է ԱՄՆ-ից ու մերձենում ՌԴ-ին: Հայաստանն էլ փորձում է հակառակն անել՝ հեռանալ Մոսկվայից ու մոտենալ Արևմուտքին: Սա նշանակում է, որ թե՛ Արևուտքը, թե՛ ՌԴ-ն պետք է շտկումներ կատարեն իրենց տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ համապատասխանաբար դառալով պրոհայկական ու ադրբեջանամետ:
Խնդիրն այն է, սակայն, որ եթե Մոսկվան այդ հարցում հստակորեն է գործում՝ չթաքցնելով իր պրոադրբեջանական կեցվածքը, ապա նույնը չես ասի Արևմուտքի մասին. այնտեղ կարծես թե դեռ շարունակում են համակրել Ադրբեջանին՝ պայմանավորված, իհարկե, նախևառաջ էներգակիրների խնդրով ու Իրանի նկատմամբ վարվող քաղաքակնությամբ: Պակաս կարևոր չէ այն փաստը, որ ողջ իսլամական աշխարհում միակ երկիրը, որ բարեկամաբար է տամադրված Իսրայելի հանդեպ:
Ո՞րն է Արևմուտքի նման վարքի պատճառը, Նիկոլի՝ ավելի կոշտ հակառուսական քաղաքականութուն վարելու կամքի կամ կարողության բացակայությո՞ւնը, թե՞ այն, որ իրականում Հայաստանն Արևմոտքի համար ոչինչ է, ընդամենը կույր գործիք կամ մանրադրամ՝ պատեհ պահին շահագործելու ու դեն շպրտելու, «խուրդելու»:
Ինչ էլ լինի, ակնհայտ է, որ Ադրեջանի սուբյակտայնությունը պատերազմից հետո էականորեն աճել է, ու բանը հասել է նրան, որ Իլհամը կարողանում է հաթաթա տալ ոչ միայն տարածաշրջանային որոշ տերություներին, այլև նույնիսկ աշխարհի թիվ մեկ գերտերությանը՝ ԱՄՆ-ին՝ փաստ, որը չի կարող մեզ չանհագստացնել՝ հատկապես Նիկոլի գործոնը հաշվի առնելով՝ «հայորդի», որին Իլհամը պարտական է ամենաշատն իր այսօրվա կարգավիճակի համար, առանց որի նա պատերազմում չէր հաղթելու: