Tert.am -ը գրում է.
«Դոմուս» առևտրի կենտրոնում հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել, հրդեհը նախնական վարկածով, ըստ աշխատակիցների, առաջացել է էլեկտրական հոսանքից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը:
«Աշխատակիցները փորձել են իրենց միջոցներով հրդեհաշիջում իրականացնել, նոր ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն: Չեմ կարող ասել՝ հակահրդեհային համակարգ եղե՞լ է, թե՝ ոչ, տուժածներ չկան, փրկարարների շրջանում ևս տուժածներ չկան»,- ասաց նա:
Ցուցուլյանը նշեց, որ նախնական տվյալներով պահեստային հատվածում հոսանքի անջատում է եղել, հետո միացել, ապա բռնկվել է հրդեհը:
«Տանիքին ամբողջությամբ տեղադրված է արևային համակարգ, ինչի արդյունքում հրդերհաշիջումը դժվարացել է: Տարածքը 2500-3000 քմ է, տարածքի ներսում եղել են կենցաղային իրեր, շինարարական ապրանքներ՝ սկսած սառնարանից: Այս պահին կրակը մարված է իրականացվում հրդեհաշիջման աշխատանքներ»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: