ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը Արսենյան Գուգոն հայտարարել է, թե աշխատելու է բարելավել Հայաստանի ու ՌԴ-ի հարաբերությունները՝ դրանք բավարար վիճակի բերելու համար:
Ինչպես հայտնի է, Գուգոյին Մոսվայում շատ վատ էին վրաբերբել: Մասնավորաես՝ հայաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն, որ ՌԴ-ում դեսպան դարձած նախկին իշխանական պատգամավորը հավատարմագրերը հանձնել էր ոչ թե Պուտինին, ինչպես կարգն է պահանջում, այլ՝ Լավրովի տեղակալին, քանի որ ՌԴ նախագահը հրաժարվել էր ընդունել կյանքում նոր կոչում գտած Գուգոյին:
Թե ինչ է սա նշանակում դինավագիականն պրակտիկայում, պարզ է. Մոսկվայում Գուգոյին ուղղակի տշել են՝ շատ կոնկրետ վերաբերմունք արտահայտելով մեկի հանդեպ, որը հայտնի է իր հակառուսական հայտարարություններով: Այդպիսով ՌԴ իշխանությունները վերաբերմունք էին ցույց տվել նաև ՔՊ-ական ողջ խունտայի նկատմամբ՝ կոնկրետ բաներ հասկացնելով:
Հիմա հարց է առաջանում՝ նման կերպ ստորացված «դեսպանը» ի՞նչ օգուտ կարող է բերել հայ-ռուսական հարաբերություներին: Ակնհայտ է, որ Գոգոն Կարասինի հետ զրույցում գերագնահատել է իր ունակությունները, քանի որ կասկած չկա, որ նրա օրոք այդ հարաբերություները ոչ թե բավարար, այլ 0-ից էլ ցածր մակարդակի են իջնելու՝ Նիկոլի արտասահմանյան տերերին բավարարելու: Ավելին՝ եթե ՀՀ իշխանություններն իսկապես մտադիր լինեին ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնել, ապա Գուգոյի նման մեկին չէին ուղարկի այնտեղ՝ դեսպան աշխատելու:
Բայց Մոսկվային ի՞նչ, նա մեծ տերություն է, այդ մենք պետք է մտածենք՝ ուրենք այս տեմպերով գլորվում, ինչ է մեզ սպասվում ապագայում: