ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կարոլինայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ նպատակահարմար չի համարում Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելը։
«Ես կարծում եմ, որ Բայդենը սխալվում է։ Միթե դա այն թիրախը չէ, որին կհարվածեիք:
«Միջուկային զենքն ամենամեծ ռիսկն է»,- ասել է նա՝ մեկնաբանելով Բայդենի խոսքերը։
«Երբ նրան հարցնում էին այդ մասին, պատասխանը պետք է լիներ հետևյալը՝ նախ հարվածել միջուկային օբյեկտներին և անհանգստանալ դրանից հետո մնացած ամեն ինչի համար»:
Թրամփը հավելել է, որ Միացյալ Նահանգները «պետք է պատրաստ լինի» նման զարգացմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել