168.am-ը գրում է.

ԱՊՀ երկրների միջև բազմավեկտոր համագործակցությունը ներառում է բազմաթիվ բնագավառներ, այդ թվում` հացագործությունների դեմ պայքարը։ ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34–րդ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այս ուղղությամբ մենք ունենք մի շարք բազմակողմանի և երկկողմ պայմանագրեր միջազգային համագործակցության համար, այդ թվում` քրեական վարույթների հետ կապված իրավական համագործակցության առումով»,– նշեց նա։

Ըստ փոխվարչապետի` մեր օրերում անդրազգային հանցագործությունները մեծ խնդիր են դարձել իրավապահ համակարգի համար. լատենտ և համակարգված հանցագործությունը, որի մասշտաբայնությունը երբեմն դուրս է գալիս մի պետության սահմաններից և ներառում ամբողջ տարածաշրջանը, պահանջում է միջազգային նոր որակի համագործակցություն։

«Թվային աշխարհում իրավապահ համակարգի համագործակցությունը նշանակալիորեն ավելի է ամրապնդվում։ Այս համատեքստում ԱՊՀ համագործակցության պայմանագրաիրավական համակարգերի թարմացումը միանշանակ խիստ արդիական և առաջնային է բոլորիս համար։ Այս առումով 30 տարվա ընթացքում ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը լավագույնս է իրականացրել իր առջև դրված բոլոր խնդիրները և իր պատասխանատու դերը` միավորելու բոլոր ջանքերը` ամրապնդելու ԱՊՀ երկրների դատախազությունների միջև եղած համագործակցությունը մարդու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև հանցագործությունների դեմ պայքարի հարցերում»,- հայտարարեց Գրիգորյանը։

ՀՀ փոխվարչապետի խոսքով` այս հարցերում շատ կարևոր դերակատարում ունեն գիտական հետազոտությունները, որոնք անցկացվում են ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել