Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի ու Գյուլի միջև տարիներ առաջ արված լուսանկարն ու դրա վերաբերյալ հնչած այն նկատառումը, որ Սարգսյանն իրականում Թուրքիային զգետնած նախագահ էր՝ ի տարբերություն Նիկոլի, որը, զգետնված ղեկավար լինելով հանդերձ, Էրդողանի հետ միասին երջանիկ ժպտում է վերջին լուսանկարում, ՔՊ-ական «Խոզը», փորձել է հերքել Սարգսյանի հաղթող նախագահ լինելու հանգամանքը՝ արդարացնելու Նիկոլի լայն ժպիտը. կոչ է արել Թուրքային տեղեկացնել պարտված լինելու մասին:
Ալեքսանյան Վահագի սարկազմը բացարձակապես տեղին չի ստացվել, և պետք է նկատել, որ Թուրքիային այդ մասին տեղեկացնելու անհրաժեշտություն չկա ու չի էլ եղել. նրանք գիտեն՝ ով էր Սերժ Սարգսյանը, իսկ ով՝ է հեղափոխական Նիկոլը, որին հեղափոխությունն անձմամբ իրենք են ֆինանսավորել:
Սերժ Սարգսյանի օրորք, օրինակ, Իլհամը լացողի դերում էր, Թուրքիան էլ՝ արդրացողի: Սերժ Սարգսյանի օրոք քանի՞ երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Խոզը գիտի՞ առհասարակ: Սերժ Սարգսյանի օրոք, օրինակ, դրպրոցական դասագրքերից դուրս չէր մնում Ցեղասպանության դրվագը, ինչպես Անդրեասյան Ժաննան է անում այսօր: Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանն Արցախը չէր վաճառել՝ Թուրքիայից սահմանի բացում մուրալով, և Իլհամին չէր հաջողվել զրոյացնել Հայաստանն ու ինք զինք երևակայել Կովկասի «թագավոր». այն ժամանակ մենք էինք թագավորը, Հայաստանն էր իրավիճակի տերը, ինչը զրոյացնում էր Կովկասում Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը: Պարտությունն էլ ինչպե՞ս է լինում, պոզով-պոչով:
Դրա համար էլ Նիկոլին բերեցին, որ Կովկասում ուժերի բալանս փոխեն ու փոխեցին, բայց ցավն այն է,որ դեռ փոխելու են՝ Հայաստանը «Արևմտան Ադրբեջան» սարքելով: