Այսօր Կիև է ժամանել ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքում։
Սա Ռյուտեի առաջին արտասահմանյան այցն է նոր պաշտոնում:
Ինչպես նշվում է, ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ հանդիպումից հետո նրանք մամուլի ասուլիսով հանդես կգան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր առաջին ասուլիսում Մարկ Ռյուտեն խուսափել էր կանխատեսումներ անել, թե երբ Ուկրաինան կարող է անդամակցության հրավեր ստանալ։
Ռյուտեն նաև ասել է, որ Ուկրաինային արևմտյան հեռահար զենքերով Ռուսաստանի Դաշնության վրա հարձակվելու թույլտվություն տալու որոշումը պետք է կայացնեն դաշնակիցները, որոնք փոխանցում են այդ զենքերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել