Հայտարարելով, որ իր թիմով պետք է պատրաստ լինի և՛ արտահերթ, և՛ խորհրդարանական ընտրություններին՝ Սյամոն միաժամանակ կոչ է արել որևիցե  արտահերթ ընտրության չպատրաստվել: «Էս քաղաքական դաշտով, էս քաղաքական ուժերով, էս քաղաքական ընդդիմությունով դուք որևիցե  արտահերթ ընտրության մի՛ պատրաստվեք»,-կոչ է արել Սյամոն, իսկ իրեն ուղղված նկատառմանը, որ այդ հայտարարությամբ փորձում է ինքն իրեն  ներկայացնել որպես երրորդ ուժ՝  «Ոչ մեկը լավը չէ, մենք ենք լավը» սկբունքով, արձագանքել է՝ հաստատելով.«Ոչ թե ես ուզում եմ ներկայացնեմ,այլ տենց էլ կա»:

Մի քիչ շատ չեղա՞վ… Սյամոն ակնհայտորեն քաղաքական օնանիզմով է կրկին տարվել՝ ինքն իրեն բոլորից հմայիչ կարծելով ու չհասկանալով, որ իրականությունը տրամագծորեն հակառակն է. ոչ միայն որպես երրորդ ուժ, այլև տանսերեքերորդ ուժ էլ նա չի կարող լինել:

Սյամոյի հաշվարկը, իհարկե, պարզ է: նա կարծում է, որ մինչև 2026-ը ներկայիս ընդդիմությունն իրեն կսպառի՝ չկարողանալով այլևս խորհրդարան մտնել: Ինքն էլ, օգտվելով առիթից, առաջանալիք վակուումից, ինչ-որ կերպ գլուխը կկարողանա ԱԺ մտցնել՝ դառնալով այնտեղ Նիկոլի գրպանային ընդդիմությունը՝ իր նման սինլքորների հետ միանալով ու վերջապես ինքնաբավարարվելով: 

Սյամոյի «էրոտիկ» ֆանտազիաները կյանքի կոչվելու ոչ մի շանս չունեն մինչդեռ, քանի որ ոչ մի նորմալ մարդ չի կարող Սյամոյին քաղաքական դաշտ  լիարժեքորեն մուտք գործելու ու այն պղտորելու «դաբրո» շնորհել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել