Ուղտին բնորոշ շատ կոնկրետ առանձնահատկությամբ հանրահռչակված Սիմոնյան Ալենը, ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով Եռաբլուրում Արցախի ԱԺ տատգամավոր Մետաքսե Հակոբյանի հանդեպ դրսևորած իր լկտի վերաբերմունքը, է՛լ ավելի լկտի տոնով է արտահայտվել պատգամավոր կնոջ նկատմամբ՝ հայտարաելով, թե տեղը չեն բերում՝ որտեղ են գտնվում: «Իրանք տեղը չեն բերում՝ իրանք որտեղ են գտնվում և ում հետ են իրենք շփվում: Իրանք ուղղակի տեղը չեն բերում»,-մասնավորապես՝ հայտարարել է Ալենը՝ խոստանալով, որ վերջիվերջո «տեղը բերելու են»: Ալենին նաև խիստ անընդունելի է թվացել այն, որ միջադեպը տեղի է ունեցել հենց Եռաբլուրում:
Նախ՝ հարց է առաջանում՝ այդ երբվանի՞ց է Ալենի համար Եռաբլուրն ինչ-որ արժեք ներկայացնում՝ հաշվի առնելով նույն այդ վայրում զոհվածների ծնոնղների հանդեպ դրսևորած ուժայինների վերաբերմունքը՝ ոչ վաղ անցյալում Նիկոլի կողմից հրահանգված, ապա՝ ո՞ւմ, տեղն է ինքն իրեն դրել Ալենը, մի՞թե կարծում է, թե այն ֆորմալ պաշտոնը, որ զբաղեցնում է լրիվ պատահական ձևոևվ, իրեն ինչ-որ բանից ապահովագրում է կամ դարձնում անձեռնմխելի: Իրականությունն այն է, որ թե՛ ինքը, թե՛ իր բոլոր թիմակիցներն Արցախի ու Հայաստանի կործանման միակ պատասխպանատուներն են ու հեղինակները, ինչը նշանակում է, որ պետք է պատրաստ լինեն իրականության հետ առերեսման՝ անկախ գտնվելու վայրից ու առիթից:
Չե՞ն ուզում չհայհոյվել կամ չստորանալ, լավ զգալ, թող կաբինետներից ու «պադավատներից» դուրս չգան երբեք: