Tert.am-ը գրում է.
Հայաստանը, իհարկե, մտահոգված է և չի ողջունում որևէ էսկալացիա. այս մասին Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Իրանի կողմից երեկ երեկոյան ավելի քան 180 հչթիռի արձակումն Իսրայելի ուղղությամբ:
«Հուսով ենք՝ այս հակամարտությունը հնարավորինս արագ լուծում կստանա»,- ասել է ԱԳ նախարարը:
Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և ասել, որ «Թեհրանը կվճարի դրա համար»:
«Իրանի ռեժիմը չի հասկանում ինքներս մեզ պաշտպանելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը: Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: