Օրերս իշխանական ԶԼՄ-ներից մեկին տված իր հարցազրույցում «Տռուսիկ Գագոն», փնովելով արցախյան ռազմաքաղաքական ղեկավարութանն ու մրդկանց հռչակելով դավաճան, տրտնջացել է, թե ինչու Սյամոյին իշխանություն չտվեցին, որ նա էլ պահեր Արցախը. Գագոն համոզված է, որ եթե Սյամոյին իշխանությամբ օժտեին, այսօր Արցախը կլիներ հայկական:
Իհարկե, նա ոչ մի հիմնավորւմ չի բերել ու չի բացատրել, թե ինչու է այդքան համոզված, բայց այստեղ թերևս էականը ոչ թե Գագոյի չունեցած փաստարկներն են, որքան ինքնին փաստը, որ ՔՊ-ականները սկսել են երերներում Սյամո փիառել:
Գագոն դա արել է երկու նպատակով՝ նախ՝ սևացնելու ներկայիս արցախյան ղեկավարությանը, ապա՝ մեծացնելու Սյամոյի դերակատարությունը՝ այն հակադրելու արցախյան իշխանություններին: Արցախյան իշխանությունները Նիկոլի կոկորդում խրված սեպ են, որոնցից նա փորձում է ազատվել, ինչի համար էլ փորձում են վարկաբեկել: Այստեղ ոչ այնքան Սյամոյի գովքի հարցն է, որքան թերևս արցախյան իշխանություններին վատ լույսի ներքո ներկայացնելու մոլուցքը:
Բայց բոլորն էլ գտեն՝ ինչն ինչպես եղավ, ով ով է ու ում մարդը, ուստի Սյամոյին փիառելու Գագոյի ջանքերն իշխանություններին ոչ մի օգուտ չեն կարող տալ, այլ ընդամենը բացահայտում են նրանց իրական դեմքը: