Tert.am-ը գրում է.
Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև ընդհանուր տարածաշրջանին. այս մասին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Վերջինս լավատեսություն է հայտնել ապագա համագործակցության վերաբերյալ։
«Մենք գիտենք, որ լոգիստիկ շղթաներից շատերը ներկայումս արգելափակված են կամ պատշաճ կերպով չեն գործում, և Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան»,- ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/09/30/kostanyan/4186237
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել