Չգիտես ինչու, սակայն, որոշ անբարեհույս շրջանակների կողմից առնձնակի ուշադրության է արժանացել հենց երրրորդ նախագահի կողմից դրսևորված կեցվածքը, իսկ ամենացավալին այն է, որ այդ շրջանակներն աֆիլացված են «Հայաստան» դաշինքի ու դրա առաջնորդի հետ. ո՞վ չգիտի, թե ում համակիրներն ու քարոզիչներն են ասենք Գրիգորյան Գրիգորը, Ներսեսյան Ներսեսն ու Եսայան Հայկը, որոնք, կոնկրետ պատվեր կատարելով, թիրախավորել են Սերժ Սարգսյանին՝ նրան մեղադրելով անսկզբունքայնության համար:
Այս դեպքում նախ՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ քննադատությունների թիրախում չի հայտնվել Ռոբերտ Քոչարյանը, որը նույնպես համանման կեցվածք է որդեգրել, ապա՝ արդյոք ընդդիմության շատ կոնկրետ թևի քարոզիչները, որոնք հստակ պատվեր են կատարել, ունեի՞ն բարոյական իրավունք՝ երրորդ նախագահին կամ իր թիմին նման կերպ թիրախավորելու, երբ հայտնի է, թե ինչպիսի խայտառակ կատավասիա է տիրում ասենք նույն «Հայաստան» դաշինքում, որտեղ ամեն մի «ընդդիմադիր» պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ու անգամ Հայաստանի ներկայի մասին կարծես սեփական կարծիքն ու տեսակետն ունի՝մեկը մյուսից հաճախ տրամագծորեն տարբերվող: Օրինակ՝ հարց չի՞ ծագում՝ ի՞նչ է Նազարյան Գեղամը «Հայաստան» դաշինքի մեջ շինում, երբ աշխարի աչքի առաջ պարբերաբար Նիկոլի փիառն է անում՝ իրեն լկտիաբար դրսևորելով ասենք նույն լրագրողների նկատմամբ: Միայն Տավուշում տեղի ուենցած սկանդալային միջադեպը բավարար էր, որպեսզի պարզ դառնար որոշ «ընդդիմադիր» շրջանակների իրական բնույթը, անսկզբունքայնությունը: Ինչպե՞ս կարող է Նիկոլին անփոխարինելի համարող մարդը, որ այս ընթացքում հասցրեց մի լավ փոր գցել, ոչ միայն մնալ ընդդիմության շարքերում, այլև սիրվել ու մեծարվել: Տպավարություն է՝ ասես Նազարյան Գեղամին Քոչարյանի թիմում իրենց ու Նիկոլի միջև որպես միջնորդ են պահում, որ հարկ եղած դեպքում գործ դզեն կամ նույնիսկ ոռ մտնեն՝ ասենք բիզնեսներն ապահովագրելու ու նյութատեխնիկական կորուստներից ուսափելու հաշվարկով:
Այս շրջանակներն այդպես էլ չհասկացան, որ նման վարք ցուցաբերելով՝ զբաղվում են ոչ միայն ինքնավնասմամբ՝ Նիկոլին հարատև սարքելով, այլ Հայաստանի ճակատագրի հետ են խաղում՝ ժողովրդի շրջանում է՛լ ավելի մեծ հիասթափություն առաջ բերելով: Թե՞ հատուկ են անում՝ Նիկոլի «թելը թելելով»…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3197
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել