Armsport.am-ը գրում է․

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Մարկ Անդրե տեր Շտեգենի ծանր վնասվածքից հետո որոշել է, թե ով է հանդես գալու ընտրանու հիմնական դարպասապահի դիրքում։

Մարզիչն այդ դիրքում վստահելու է Ալեքսանդր Նյուբելին։ Այս մասին տեղեկացնում է Bild-ը։ Նյուբելը «Շտուտգարտի» դարպասապահն է, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բավարիային»։

Դարպասապահը 27 տարեկան է։ Նա մասնակցել է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 4 հանդիպման։

Նոյերն ավարտել էր իր ելույթներն ազգային հավաքականում, իսկ հրավիրված Տեր Շտեգենը մոտ մեկ տարի ապաքինվելու է վնասվածքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել