Tert.am-ը գրում է.
Հայաստանի ամբողջ ընդդիմադիր դաշտը, Փաշինյանի հետ միասին, աշխատել են, որ Արայիկ Հարությունյանը ընտրվի նախագահ:
Այս մասին 1in TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
«2023 թվականի օգոստոսի 9-ին բանակցությունների գլխավոր պակետը՝ իրա քարտեզով Ադրբեջանին ենք փոխանցել, ամսի 26-ին պատասխանել են 3 կետի, ամսի 28-ին Ղարաբաղի էլիտան հավաքվում է մի դահլիճում, նախագահի հրավերով, ես ելույթ եմ ունենում, մինչև այդ էլ ես նախագահի հետ խոսել եմ, որ ժամանակ է պետք, 10-15 օր՝ վերջնական Ադրբեջանից պատասխան ստանամ:
3 օրից հետո Արայիկ Հարությունյանը հրաժարական է տալիս: Դրանից հետո գալիս է նոր նախագահը՝ Սամվել Շահրամանյանը: Նոր նախագահին նույնը ասել եմ, նա պատասխանել է, որ իրենց աղբյուրներով ճշտել են, որ ոչ մի բանակցություն չկա: Ադրբեջանի հետ իմ բանակցությունները եղել է առանց ռուսական կողմի մասնակցության:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: