168.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական հեռագրեր է ուղարկել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը շնորհավորել է նաև Ղազախստանի նախկին նախագահ Նորսուլթան Նազարբաևին ու Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին։

Ռուսաստանի ղեկավարը ՀՀ նախկին նախագահներին մշտապես շնորհավորում է տոների և ծննդյան տարեդարձների կապակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել