ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած իր ելույթում Նիկոլը փաստացի հայտնել է, թե ինչու է 2018-ից ի վեր նշանառության տակ առել ՍԴ-ն. հայտարարելով, որ այրվում է  Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ցանկությունից՝ Նիկոլը միաժամանակ ասել է՝  Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո այն պետք է ուղարկեն ՍԴ, և եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, այդ ժամանակ կկանգնենք իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար:

Հարց է առաջանում՝ նույնիսկ տեսականորեն հնարավո՞ր է, որ ՍԴ-ն չանի այն, ինչ որ Նիկոլի սրտից  է բխում՝ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք ստեղծվել են ՍԴ-ում ներկա պահին. ՍԴ-ն Նիկոլի գրպանի շնիկի է վերածվել՝ սկսած ճիշտ այն պահից, երբ Հրայր Թովմասյանն ապօրինաբար հեռացվեց այդ մարմնից: 

Ո՞րն է Նիկոլի մեսիջը: Այն  հետևյալն է՝ ասեք, կանենք. պետք լինի Սահմանադրություն էլ կփոխենք, պետք լինի, ՍԴ-ն այդ թուղթը չի համարի հակասահմանադրական, եթե Իլհամ ձյաձյան շատ պնդի, հենց Բաքվում էլ ՀՀ Սահմաանդրության տեքստը կգրենք: Պրոբլեմ չկա, միայն թե ինձ մի ձեռնահարեք, թողեք վայելեմ:

Վայելքին քիչ մնաց…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել