Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում առկա իրավիճակը։

«Ջեյհուն Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին ՝ նշելով, որ Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներ կան, որոնք առկա են Հայաստանի Սահմանադրությունում և օրենսդրական ակտերում, ինչպես նաև, որ  Հայասստանի արագ սպառազինումը սպառնալիք են ստեղծում խաղաղության օրակարգի համար»,-նշված է  Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել