Ինչպես և սպասվում էր, Նյու Յորքում Նիկոլը հանդիպել է Էրդողան բաբայի հետ: Ամենաուշագավը, սակայն, այն է, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել փաստացի թուրքական հողում. տերն ու վասալը միմյանց ձեռք են սեղմել «Թուրքական տանը»՝ ՄԱԿ-ի կենտորնակայանի դիմաց, որ գործելով որպես թուրքական մշակութային գործունեության կենտրոն, ներքաշված է եղել նաև կոռուպցիոն սկանդալի մեջ:
Դիվանագիտության մեջ ոչինչ հենց այնպես չի լինում, և այս դեպքում էլ հանդիպման վայրի ընտրությունը բնավ պատահական չէ. թուրքերը ցույց են տվել, թե ում տանեցին է Նիկոլը, ով է նրա քաղաքական հայրիկը: Ի դեպ՝ Էրդողանը նաև գիրք է նվիրել Նիկոլին՝ շապիկին սեփական պատկերով:
Հարցը, թե ինչ կարգի խոսակցություն կարող էր տեղի ունենալ Նիկոլի ու նրա տիրոջ միջև, կարրծում ենք, անիմաստ է անգամ քննարկել, քանի որ կասկած լինել չի կարող, որ Էրդողանը Նիկոլին ուղղակի տեղը տեղին ինստրուկտաժի է ենթարկել ու բացատրել՝ որը որից հետո է: Նիկոլն էլ լսել ու գլխով է արել՝ խոստանալով մանրակրկտորեն Էրդողանի ասածը Հայաստան վերադառնալուն պես կյանքի կոչել՝ իրեն նվիրած գիրքը պարբերաբար ընթերցելով ու մեսիջներն անգիր անելով:
Նիկոլը Էրդողանին է պարտական այսօր վարչապետ լինելու համար, ուստի եկել է ժամանակը՝ պարտքը տոկոսներով վերադարձնելու: