Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այցը Կանադա չի չեղարկվել, այլ հետաձգվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեց Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը:
«Այցը չի չեղարկվել, այլ հետաձգվել է: Պատճառն այս պահին Կանադայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամն է: Կոալիցիոն ուժերից մեկը դուրս է եկել կոալիցիայից, ու ստեղծվել է որոշակի անկայունություն: Դրանով պայմանավորված՝ Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ, խնդրել, որ այցն այս փուլում տեղի չունենա և ժամկետները փոփոխվեն: Իրավիճակի հանգուցալուծումով պայմանավորված՝ այցը տեղի կունենա, բայց ժամկետների մասին այս պահին տեղեկություն չկա»,- ասաց Հարությունյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/09/23/simonyan/4182933
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել