«Ուկրաինայի խաղաղության բանաձև»-ի համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ համաժողովին ԱԽՔ Գրիգորյան Արմենի մասնակցության փաստը չի վրիպել Մոսկվայի աչքից. ՌԴ ԱԳ խոսնակ Մարիա Զախարովան ուղղակիորեն սպառնացել է Հայաստանը սովի մատնել: «Գուցե Արմեն Գրիգորյանը չգիտի, հիշեցնեմ՝ ՀՀ մտնող հացահատիկի 90%-ը գալիս է ՌԴ-ից... Միգուցե այս դեպքում պետք է ՌԴ-ի՞ հետ կապի դուրս գալ ու քննարկել սեփական երկրի պարենային անվտանգությունը... Պետք չէ մախինացիաներ անել նրանց մեջքի հետևում, ովքեր քեզ կերակրում են ու պարենային անվտանգությունդ ապահովում»,-հայտարարել է Զախարովան:
Սա նշանակում է մեկ բան՝ եթե ՔՊ-ն շարունակի Հայաստանը թրքացնելու, այն իբր դեպի Արևմուտք տանելու իր քաղաքականությունը, ՌԴ-ն չի վարանի կիրառել իր ձեռքի տակ գտնվող ճնշման բոլոր գործիքակազմերը, որոնցից մեկն էլ հացահատիկն է:
Ի՞նչ են անելու անուսասեր ԱԽՔ-ն իր շեֆը, եթե պարզվի, որ Հայաստանում, հակառակ Նիկոլի վերջին պնդումների, հաց չկա, ուստի չկան և այստեղ մնալու նախադրյալներ: Եթե ռուսները «կռանտը փակեն», Նիկոլն իր թրաշո՞վ է ազգաբնակչությանը կերակրելու, թե՞ ԱԽՔ-ի սափրած հետույքի օգնությամբ է տակից դուրս գալու՝ բանեցնելով ինչ-որ մանիպուլյատիվ հնարքներ:
Ամերիկացնիների նախազգուշացումն այն մասին, որ Հայաստանին ցուրտ ու մութ ժամանակներ են սպասվում, փաստորեն, լավատեսկան էր. բացի այդ՝ մեզ նաև սով է սպասվոմ:
Մի հարցնող լինի՝ հանուն ինչի, ո՞ւմ համար…