Armsport.am-ը գրում է․
Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Իգոր Կոռնեևը «Матч ТВ» ալիքի եթերում գնահատել է «Լոկոմոտիվի» երկու նորեկների՝ Էդգար Սևիկյանի և Սեսար Մոնտեսի ձեռքբերումները:
«Սևիկյանը հիանալի ձեռքբերում է: Մենք նրան դեռ Նիժնիում էինք ճանաչում. հրաշալի խաղացող, որը եղանակ է ստեղծում: Մոնտեսին ես շատ լավ գիտեմ: Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Ինձ համար Մոնտեսը պարզապես անհաջող ձեռքբերում է: Բայց հնարավոր է՝ սխալվեմ, տեսնենք», — նշել է Կոռնեևը:
2023/2024 մրցաշրջանի առաջին կեսը եզրային հարձակվողն անցկացրել է Նիժնի Նովգորոդի «Պարիում»: 2024 թվականի հունվարին Սևիկյանը տեղափոխվել է «Ֆերենցվարոշ»։ Բուդապեշտյան ակումբի կազմում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը հունգարական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt ինտերնետային պորտալը Սևիկյանի շուկայական արժեքը գնահատում է 1,8 մլն եվրո: