Իր տարօրինակությամբ ու գլխի տձևությամբ հայտնի ՔՊ-ական Պապոյան Գևորը, որ վերջերս է բարձրացրել յուր ստատուսը՝ պատգամավորից դառնալով նախարար, հերթական նիկոլությունն է դուրս տվել լրագրողների հետ ճեպազրույցում՝ ասելով հետևյալը. «Բանակցությունները նախկին նախագահների կողմից, որոնք իրականացվել են տասնամյակներ շարունակ, ընդամեը նրա մասին են եղել, թե երբ և ոնց են հանձնվելու Լեռնային Ղարաբաղն ու նրա շրջապատող տարածքները»:
Նա սա ասել է՝ լինելով դրդված հոգեբանական դիսկոմֆորտից, իսկ դիսկոմֆորտն էլ առաջել է սեպետմեբրի 19-ի օրվա խորհրդի պատճառով՝օր, երբ արցախցիները բռնագաղթեցին իրենա հազարամյա օրրանից Նիկոլի պատճառով:
Արժե՞, արդյոք, մեկնաբանել, Պապոյան Գևորի դուրս տված անբարոյականությունը մի դեպքում, երբ հայտի է, թե դե ֆակտո քանի քառակուսի կիլոմետրանոց երկիր էր Հայաստանը նախքան 2018-ը և որքան է կազմում հիմա՝ Նիկոլի իշխանության 6-րդ տարում:
Եթե նախկին բոլոր իշխանութուններն ընդամենը բանակցում էին Արցախի հանձնման պայմանների շուրջ, ինչո՞ւ Իլհամն ու Էրդողաը ստիպված եղան անձմաբ ֆինասնավորել 2018-ի «հեղափոխություն» կոչվածը՝ անելու այն, ինչ որ արեցին 2020-ին՝ ծաղրածուի տեղ դնելով սեփական կետից բանակցող Նիկոլին…
Գիտե՞ք, թե ինչու է Գևորը նման ախմախություն դուրս տալիս: Այդպես է վարվել, որպեսզի ավելորդ անգամ մտնի Նիկոլի աչքը՝ շարունակելու հնարավորինս երկար վայելել Էկոնոմիկայի նախարարաի իր սիրասուն աթոռը: