Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ, պետական բոլոր մարմիները լուծարվել են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահի ստորագրությամբ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Պապոյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ և երրոդ նախագահներն ու նրանց թիմերն էին ողջունում դա ու նրանք տասն օրում «հաջողությամբ» լուծարեցին ԼՂ  բոլոր ինստիտուտները:

«Նրանք ոչ միայն լուծարեցին Լեռնային Ղարաբաղը, այլ նաև այնպիսի ճնշում էին գործադրում հանրային դաշտում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, թե ինչու ամեն ինչ չեք անում, որ ԼՂ բնակչությունը հնարավորինս արագ լքի Լեռնային Ղարաբաղի տարածքը, պատճառը մեկն էր, որ նրանք ունենային ևս 100 հազար ցուցարար:

Ինչ է՝ նրանք այստեղ ունենային մի քանի հարյուր հազար ավելի ցուցարար, որը կարող էր մի փոքր ավելացնել նրանց իշխանությունը զավթելու հնարավորությունը, նրանք ողջունում էին այդ քայլերը ու կազմարեպում էին դա»,- ասաց նա:

Հարցին՝ ո՞վ ԱԺ-ում հայտարարեց, որ մեղավոր է, որ դեռ 2018-ին չի ասել, որ Արցախը Ադրբեջան է և վերջ, դուք անկե՞ղծ եք ՀՀ քաղաքացիների հետ, Պապոյանը պատասխանեց.  

«Ես կարող եմ ասել, որ այո, ցավոք սրտի, բանակցությունները նախկին նախագահների կողմից, որոնք իրականացվել են տասնամյակներ շարունակ ընդամենը նրա մասին են եղել, թե երբ ու ոնց են հանձնվելու Լեռնային Ղարաբաղն ու նրան շրջապատող տարածքները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել