Իմ ձերբակալման փաստաթղթղերը եղան սեպտեմբերի 21-ին ու Անկախության տոնն ինձ համար նոր իմաստ ձեռք բերեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, ով քիչ առաջ դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից:
«Այդ ձերբակալության օրն Արցախը մերն էր, հիմա դուրս եմ գալիս ու այնպիսի զգացողություն է, որ ես նոր եմ ապրում այդ կորուստը: Իրականում բանտը բավականին հետաքրքիր տեղ է մտորումների, ինքնամփոփվելու համար»,- ասաց նա:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է կրկին ներակայացումներ բեմադրել, Մալյանն ասաց.
«Ինձ թվում է՝ արդեն գործողությունների ժամանակն է: Գիրքս եմ ավարտել, որը օտարերկրյա գործակալական ցանցի դեմ արդյունավետ պայքարի մեթոդաբանական գիրք է, այն թարգմանվելու է ռուսերեն, շուտով կլինի շնորհանդեսը: Բավականին լուրջ իրադարձություններ են սպասվում տարածաշրջանում ու հատկապես մեր երկրում՝ կապված Վրաստանի ընտրությունների հետ: Վերջապես այս տարածաշրջանից արևմտյան գործակալան ցանցի դուրսմղման պրոցեսն է ընթանում: Շուտով ԵԽԽՎ-ն կհայտարարի, որ Վրաստանում ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին: Լիբերալները պլանավորվում են արյունալի փողոցային իրադարձություններ ու դա վերջին կռիվն է լինելու այդ տարածաշրջանն աղբից մաքրելու համար: Մոտակա մեկ ամսվա ընթացքում բավականին ռեալ հնարավորության դուռ է բացվում դավաճան իշխանություններից ազատվելու համար: Բոլորի համար ակնհայտ է, որ այդ դավաճան իշխանության աղբյուրն արտաքին ուժերն են: Մոտակա մեկ, մեկուկես ամսվա ընթացքում կհամոզվենք՝ ո՞ր արտաքին ուժը՝ Արևմուտքը, թե Ռուսաստանն իր վրա պատասխանատվություն կվերցնի այս իշխանությունների դավաճանության ու ապօրինությունների համար»:
Նարեկ Մալյանն ընդգծեց, որ երկրում ռեալ հնարավորւթյան դուռ է բացվում:
«Կապ ունի նաև, թե ովքեր կառաջնորդեն ընդդիմության ցույցերը: Այս պահին ես ոչ մեկի չեմ տեսնում: Երեք բան է պետք, որի դեպքում ցանկացած արաքին ուժ տեղի կտա՝ օրակարգ, ծրագիր և վճռականություն, եթե սրանցից որևէ մեկը պակասում է ընդդիմադիր որևէ լիդերի մոտ, ապա նա ուղղակի զավզակ է»,- ասաց Մալյանը: