ԱԺ-ում բորբոքվելով Արդբեջանական զորքի՝ Հայաստանի սահմանի մոտ կուտակումներին առնչվող արդիական հարցից ու պնդելով, թե նման տեղեկություն ՊՆ-ն չի տարածել (բազմաթիվ աղբյուրներ ու փորձագետներ տեղեկացնում են, որ Հայաստանի սահմանների ողջ երկայնքով Ադրբեջանն աննախադեպ քանակությամբ զորք ու զինտեխնիկա է կուտակել)՝ Անդոնը հայտարարել է, թե Ադրբեջանն անհանգստացած է, որովհետև չգիտի, թե ապագայում ինչ է լինելու:
Բայց մի՞թե Ադրբեջանն անհանգստանալու տեղ առհասարակ ունի: Նա չունի նման առիթ մի պարզ պատճառով. Հայաստանում իշխող անդոնական խունտան Էրդողան բաբայի հավատարիմ կրեատուրան է, որն անում է ամեն ինչ, որպեսզի ոչ միայն առաջիկա տասնամյակում, այլև ողջ 21-րդ դարի ընթացքում Հայաստանը ոտքի կագնելու հնարավորոթյուն չունենա: Միակ բանը, որ Բաքվից պահանջվում է անել, ՔՊ-ական իշխանության անձեռնմխելիության ու հարատևության երաշխավորումն է: Նիկոլը կարծես առողջ է, և եթե ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի, ապա նա առնվազը մի 30 տարի էլ Հայաստանը կկառավարի: Հետո գուցե իշխանությունն Աշոտիկը վերցնի ու Իլհամի որդու համար դառնա այն, ին որ հանդիսանում է Իլհամի համար իր հայրը:
Ինչ վերաբերում է կուտակումներին, ապա դրանք միանգամայն իրական են ու խոսում են պատերազմի մեծ հավանականության մասին՝ կախված այն հարցից, թե ինչ պրոցեսներ կընթանան Իրանի շուրջ: