Ժողովրդաավարության միջազգային օրվա առթիվ հղած իր ուղերձում Սիմոնյան Ալենը մասնավորաբար նշել է. «Վստահեցնում եմ, որ հայկական ժողովրդավարությունն առաջիկայում ևս շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա` մնալով կայուն, աննահանջ ու որպես հաջողված օրինակ ժողովրդավարության ճանապարհը նոր բռնող երկրների համար»:
Մյուս երկրները «ժողովրդավար» նիկոլական Հայաստանից, հետաքրքիր է, ի՞նչ են սովորելու: Երևի սովորեու են, թե ինչպես է պետք քաղաքական ընդդիմախոսների վրա գործեր կարել ու փակել, կամ սովորելու են, թե ինչպես է պետք հայրենիքն ու սեփական ժողովրդին թշնամու ձեռամբ սրի մատնել: Ոմանք երևի կարող են սովորել Նիկոլի երկնած ոտանավորներն ու փառաբանական գրվածքները՝ որոշ տրասպորտային միջոցների մասին, իսկ ահա որոշ լիդերներ էլ կարող են օրինակ վերցնել, թե ինչպես է պետք հայտնվել սեփական կնոջ «կաբլուկի» տակ ու այնտեղից մարդկանց ծաղրել:
Սովորելու շատ բան կա, ինչ խսք: Այս 6 տավա ընթցքում Հայաստանի ձեռքբերումներն այնքան շատ են, որ մեղք կլինի, եթե օտարները մեզնից դասեր չառնեն: Իսկ միակ բանը, որ պետք է օտարները սովորեն, այն է, թե ինչպիսին չպետք է լինի պետությունը, ինչպիսին չպետք է լինի պետության կառավարությունն ու դրա առաջին դեմքը: