Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ՔՊ-ական նախարար Սանոսյան Գնելի հայտարարագիրը. խոպանչու զավակ լինելը եկամտաբեր է

Ամենուրեք որպես խոպանչու զավակ ներկայացող Սանոսյան Գնելի ներկայացրած հայտարարագրից պարզում ենք, որ նա իր անունով ո՛չ տուն ունի, ո՛չ մեքենա, բայց փաստացի տնօրինում է բնակարան՝ Նոր Նորքում, ինչպես նաև՝ 2012-ի արտադրության «Mercedes» մակնիշի ատոմքենա: Սանոսյան գնելի կողմից հանձնված և վերադարձված փոխառությունների չափը հաշվետու տարում կազմել է 45880000 դրամ, բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) տարեվերջին եղել են մոտ 831000 դրամ, կանիկ դրամը՝ 10000000 դրամ, Հաշվետու տարվա եկամուտները՝ մոտ 26290000 դրամ, մի 107000 դոլարի էլ վարկ ունի բանկում, որի մարմանն ուղղված վճարումները կազմել են 6000000 դրամ: Գնելի կողմից հանգստի համար կատարված ճանապարհածախսը 2023-ին կազմել է 4200000 դրամ, Ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը՝ 2250000 դրամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել